Wednesday, February 18, 2015
Ովքեր են կարևոր բնության ուսումնասիրությունների մեջ:
10-րդ և
11րդ դասարանների սովորողների հետ միջոցառումը սկսվել էր… Հավաքվել էին ֆիզիկները,
կենսաբանները և գրականագետները: Թեժ զրույցը ընթացավ նրանց միջև: Սկզբում ոչ մի կերպ
մեկը մյուսին չէին զիջում: Վեճի թեման բնությունն
էր, թե իրենցից ովքեր են ավելի շատ բացում բնության գաղտնիքները:
Կենսաբանները
ասում էին, որ կենսաբանությունը կենդանի
բնության մասին գիտությունների համալիր է: Այն ուսումնասիրում է կյանքի դրսևորումները, կենդանի օրգանիզմների բոլոր
ձևերի կառուցվածքը, ֆունկցիաները, ծագումը,
զարգացումը, կապը միմյանց և շրջակա միջավայրի հետ: Եվ իրենք կենսաբանները ավելի շատ են բացահայտում բնությունը: ֆիզիկները պնդում էին,
որ ֆիզիկան գիտության բնագավառ է, որն ուսումնասիրում է Տիեզերքում գործող հիմնական
ուժերն ու օրենքները, բացատրում նյութի և էներգիայի հատկությունները, հետազոտում ատոմի մեջ գտնվող
մանրագույն մասնիկներից մինչև մեր Տիեզերքի առաջացման հետ կապված երևույթները: Ֆիզիկայի
խնդիրը բնության ընդհանուր օրենքները բացատրելն է, դրանց միջոցով
բնության մեջ տեղի ունեցող երևույթները
բացատրելն ու մարդկությանը
ծառայեցնելը: Եվ վստահ էին, որ իրենք
ավելի կարևոր են: Իսկ գրականագետներն էլ իրենց հերթին էին գովաբանում իրենք իրենց.
- Գրականագետները սովորական մարդիկ են՝ մարդու և բնության մասին արտասովոր պատկերացումներով:
Գրողն օրինակ լսում է ծաղկի շնչառությունը, հասկանում ծառի լեզուն և այն մատուցում մարդկությանը: Բնությունը պոեզիայի
հողն է, պատվանդանը և զինանոցը, որտեղից
վերցնում են պատկերներ, գույներ և ձևեր: Պոեզիայի մեջ մարդը,
հողը, կենդանին, քարափը ներդաշնակության մեջ
են, լրացնում են միմյանց, պոեզիայի մեջ մարդու ապրած օրվա փիլիսոփայությամբ իմաստավորվում
են բնության երևույթները, անձնավորում են բնությանը և ներկայացնում
մարդու և
բնության հավերժ կենդանի կապը: Գրողը մեծապես օգնում է բնագետին խորանելու
բնական երևույթների ներքին օրինաչափությունների մեջ՝ առանց
գիտական հասկացությունների ու տերմինների,
նշանակումների ու բանաձևերի օգտագործման: Դրանց
փոխարինում են գեղարվեստական հոյակապ պատկերները
բնության կոնկրետ տեսարանները, կենդանիների ու բույսերի կյանքից վերցրած իրական դեպքերը,
տիեզերական պրոցեսների հավաստի մեկնությունները:
Կենսաբանները <<Զարմանալի օդերևութաբաններ>> ցուցադրությամբ խոսեցին
եղանակի, երկրաշարժի, հրաբուխների և բնության
մյուս արհավիրքները գուշակող
կենդանիների ու բույսերի
զարմանալի հատկությունների ուսումնասիրությունների
մասին, իսկ թե ինչու են թռչունները հիանալի
եղանակագետ, դրա պատասխանը տվեցին ֆիզիկները:
Նրանք բացատրեցին նաև գորտերի ուշագրավ եղանակագետ լինելը, ձկների
կողմից եղանակի ստույգ կանխագուշակման
գաղտնիքը, եղանակի փոփոխությունների նկատմամբ ճահճային
բուժական տզրուկների, անձրևաորդերի, սարդերի, մեդուզայի, ընտանի կենդանիների
խիստ զգայնությունը, ոչխարների գերազանց <<խոնավաչափեր>> լինելը: Նրանք
բացատրեցին, թե ինպես է, որ թագավորական գարնանածաղիկը (կամ մահվան ծաղիկ) ծաղկում
է միայն հրաբխի ժայթքման նախօրյակին և տեղաբնիկներին զգուշացնում մոտալուտ աղետի մասին:
Իսկ պատմաբանները,
որոնք նույնպես ներկա էին բերեցին հետաքրքիր դեպքեր հիանալի եղանակագետներից:
Մեջբերում-Վերջերս ամերիկյան <<Թայմ>> ամսագիրն
իր ընթերթողներին հայտնեց, որ Տխասի Հանտսվիլ
քաղաքի ֆերմերներից մեկը եղանակի բյուրոյին մարտահրավեր է նետել հայտարարելով , որ՝
<< Քամու ուղղությամբ պոչը տնկած կովը կամ հողի մեջ թավալվող խոզը եղանակը կանխատեսում
են ավելի լավ, քան ամերիկյան օդերևութաբանների եղանակագիտական տեղեկություններն են,
որոնք կազմվում են ամենանորագույն տեխնիկայի օգնությամբ>>: Որոշվում է ֆերմերի
այդքան հանդուգն հայտարարությունը ստուգել գործարանում. Կազմակերպվում է մրցույթ տեղական
օդերևութաբանական կայանի և այդ ֆերմերին պատկանող Բրեյմեր կովի միջև: Ինչպես հայտարարեց
Թայմը, կովը եղանակի գուշակման բյուրոյի նկատմամբ հաղթանակ տարավ բոլոր առումներով.
Հաշիվն է 19:8 ՝ հօգուտ կովին:
Մեջբերում- Պատմում են, որ մի անգամ պարզ, արևոտ եղանակին
Նյուտոնը դուրս է եկել զբոսանքի և հանդիպել մի հովվի: Վերջինս նրան խորհուրդ է տվել
տուն գնալ, քանի որ չի ցանկանում, որ նա ընկնի անձրևի տակ: Նյուտոնը չի լսում և շարունակում է զբոսանքը: Կես ժամ հետ նա պատժվում
է հովվին չհավատոլու համար: Հորդ անձրևը նրան թրջում է մինչև ոսկորները: Այդքան ճիշտ
նախագուշակությունից զարմացած Նյուտոնը ցանկանում է իմանալ, թե հովիվն ինչպես իմացավ
հեղեղի մասին: Հովիվը պատասխանում է, որ նրան օգնեցին ... ոչխարները, որոնց բրդով ինքը
որոշեց անձրևի գալը:
Պարզվում
է , որ անձրևից առաջ և խոնավ եղանակին ոչխարի ամեն մի մազի ծակոտիկ լցվում է ջրով.
Դրա հետևանքվ այն ուռչում է ու երկարում: Չոր
եղանակին ջրի մի մասը գոլորշիանում է, և մազը
կարճանում է: Այդ <<գաղտնիքը>> վաղուց է հայտնի փորձառու անասնապահներին: Նայելով ու զննելով ոչխարների
բուրդը, նրանք կարողանում են կանխագուշակել եղանակի մոտալուտ փոփոխությունները: Այս
նույն սկզբունքով են աշխատում նաև մազային խոնավաչափերը:
Մեջբերում - 1794թ ին աշնանը ֆրանսիական բանակը մտավ
Հոլանդիայի տարածքը, հոլանդացիները չունեին ոչ զինվորներ, ոչ հրանոթներ, որպեսզի ետ
մղեին այն ժամանակվա համար առաջնակարգ ֆրանսիական բանակը, և նրանք դիմեցին խորամնկության,
բացեցին ջրանցքների ջրարգելակները ու ջրածածկ արեցին ճանապարհները, թվում էր, թե թշնամին
այլևս ճանապարհ չունի ներխուժելու իրենց երկիրը: Ֆրանսիացիները արդեն պատրաստվում էրն
թողնել Հոլանդիան, և հանկարծ զորքերի հրամանատարը, որը Նապոլեոնի ուսուցիչն էր, հրաման արձակեց դադարեցնել նահանջը: Որն էր այդ անսպասելի
որոշման պատճառը: Պարզվում էր, որ գեներալը գաղտնի հաղոդագիր էր ստացել գեներալ Դիժոնվայլ
Կատրմերից, որին հոլանդիացիները բանտ էին նետել , և նա բանտում դիտումներ էր կատարում
սարդերի նկատմամբ: Նա գրել էր, ար այդ միջատները կրկնապատկված եռանդով սկսել էին սարդոստայն
գործել, իսկ նրանք սովորաբար իրենց այդպես պահում են չոր ու սառը եղանակից առաջ: Եվ իրոք, ժամանակավոր տաքությունից հետո վրա
հասան սառնամանիքնեը: Ջուրը սառեց և արդեն ոչինչ չէր կարող կանգնեցնել ներխուժող գնդերի
առաջխաղացումը: Դեկտեմբերի վերջին ֆրանսիական բանակը սառույցի վրայով անցավ Վաալ գետը
և հունվարի սկզբին մտավ Ուտրեխտ:
Ֆիզիկները բերեցին օրինակներ, որ իրենց շատ հայտնագործությունների
հիման վրա պատրաստվել են սարքեր, որոնք օգտագործվում են բժշկության մեջ՝ կանխորոշելով,
բուժելով շատ վտանգավոր հիվանդություններ: Անընդհատ ամեն մեկը բերում էր իրենց կողմից բնության բացահայտումները:
Սակայն վերջում բոլորն էլ եկան մի կարծիքի՝ որ բոլոր գիտություններն էլ յուրովի ուսումնասիրում են բնությունը. Մեկը մեկին
չեն խոչընդոտում, այլ ընդհակառակը՝ տարբեր գիտությունների նվաճումները հանգեցնում է
այլ գիտությունների զարգացմանը կամ ձևավորմանը: Ընդունեցին,որ բնության և գիտության
համար կարևուր են բոլոր բնագավառների ՝ գիտությունների ուսումնասիրությունները, որոնք
փոխկապակցված են իրար հետ: Իսկ ինչ վերաբերվում է արվեստին, այն ուղեկցել է մարդուն
հազարամյակների ընթացքում, ոչ միայն ուղեկցել, այլև ստեղծել է նրան՝ տալով ձև, նպատակ,
իմաստ:
Ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մնացականյան
Բաց դաս՝ Մեխանիկական աշխատանք
7-րդ դասարանում անցկացվեց բաց դաս ֆիզիկայից:
Դասի թեման <<Մեխանիկական աշխատանք>>-ն էր: Դասի նպատակն էր տեղեկատվական
հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով պայմանների ստեղծում <<Մեխանիկական աշխատանք>>
հասկացությունը հասկանալու համար և դրանով նպաստել թեմայի արագ յուրացմանը:
Կիրառված
մեթոդներն էին՝ խնդիրների վրա հիմնված ուսուցում, հետազոտական գործունեություն,
ինքնագնահատում, փոխադարձ գնահատում:
Աշխատանքի
ձևը՝
անհատական և խմբային:
Դասի ճանաչողական փուլում ուսուցիչը անցավ նախնական
գիտելիքների ստուգման, որոնց հիման վրա մատուցեց նոր դասը: Իմաստի ընկալման փուլում
նոր դասը մատուցեց ՏՀՏ-ի կիրառման զուգահեռ: Օգտագործեց մի քանի ծրագրեր (ապլետներ՝
Մեխանիկական աշխատանք, Drofa): Ներկայացվեց աշխատանք հասկացությունը կենցաղում, ֆիզիկայում
և աշխատանքի սահմանումից բխող հետևություններին: Աշակերտները մասնակից էին նոր դասի
մատուցմանը: Կշռադատման փուլում գրատախտակին լուծվեց խնդիր, որից պարզ դարձավ, որ թեման
յուրացված էր: Անդրադարձը կատարվեց <<Խճանկար>> մեթոդի օգնությամբ: Խմբերը
թեմայի շուրջ աշխատեցին տարբեր ուղղություններով, այնուհետև խմբերի արդյունքները
միավորվեց և ստացան <<մեխանիկական աշխատանք>> հասկացության
ընդհանուր պատկերը (ստացան <<Աշխատանք>>
ծաղկի թերթիկները): Անհատական և խբային աշխատանքի գնահատումը կատարվեց
<<Գնահատման անիվի>> միջոցով: Նախ աշակերտները մեկ անիվի միջոցով գնահատեցին
իրենց խմբի աշխատանքը ըստ տրված չափանիշների, իսկ այնուհետև մեկ այլ անիվի միջոցով
տվեցին իրենց անհատական գնահատականը ըստ տրված չափանիշի:
Իսկապես ՏՀՏ-ի
կիրառումը նպաստեց թեմայի արագ յուրացմանը:
Բաց դաս՝ Էրեբունի-Երևան
Հայոց
լեզվի և գրականության ուսուցչուհրի Ս.Ղազարյանը կազմակերպել էր համագործակցային, ուսուցանող
դաս՝ հագեցած ժամանակակից մեթոդներով և տեղեկատվական համակարգչային տեխնոլոգիաներով:
Դասը աշակերտները սկսեցին <<Աղոթք դասից առաջ>> աղոթքով: Նրանք պատրաստել
էին հետաքրքիր տեղեկություններ և բանաստեղծություններ Երևանի մասին: Էկրանին ցուցադրվեց տեսարաններ
<< Հին ու նոր Երևանից>>, երգեցին << Էրեբունի- Երևան>> երգը,
ինչպես նաև հնչեցին Երևանին նվիրված այլ երգեր: Աշակերտները իրենց համագործակցության
արդյունքում ստեղծագործեցին հնգյակներ, ակրոստիքոներ, արձակ շարադրանքներ, կառուցեցին
պրիզմաներ՝ ստեղծելով մի հրաշալի <<Շրջագայությունների պատկերասրահ>>:
Մասնակցություն Մեղու. հայերենը բոլորի համար մրցույթին
2014թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ- ում անցկացվեց <<Այբ>>
հիմնադրամի կողմից կազմակերպված <<Մեղու. Հայերենը բոլորի համար>> մրցույթը:
Մրցույթին իր մասնակցությունն ունեցավ նաև Սյունիքի միջնակարգ դպրոցը: Մասնակցելու
ցանկություն հայտնեցին դպրոցի 15 աշակերտներ: Հայոց լեզվի և գրականության ուսուցիչները
նախապատրաստական աշխատանքներ տարան մասնակից աշակերտների հետ: Աշակերտները ոգևորությամբ
մասնակցեցին ՀՀ –ում առաջին անգամ կազմակերպված այս մրցույթին, իսկ 6-րդ դասարանի աշակերտուհի Միլենա
Զաքարյանը արժանացավ <<հատուկ մրցանակի>>:
Աշակերտուհին մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ
ստացավ իր հավաստագիրը, ինչպես նաև <<Այբ>> հիմնադրամի կողմից նախատեսված
նվերները: Նա <<Խրախուսանքի>> արժանացավ նաև աշակերտական խորհրդի կողմից:
Սյունիքի միջնակարգ դպրոցի կոլեկտիվը և ողջ աշակերտությունը
շնորհակալություն է հայտնում<<Այբ>> հիմնադրամին <<Մեղու>>
մրցույթը կազմակերպելու և իրականացնելու համար: Հուսով ենք, որ հաջորդ տարի ավելի մեծ հաջողություններ
կունենանք:
Thursday, February 12, 2015
Այսօր Անվտանգ Համացանցի միջազգային օրն է
Սա կարևոր միջազգային օր Է՝ նվիրված Ցանցում երեխաների և չափահասների անվտանգության հիմնախնդրին և բարոյական առցանց-միջավայրի ձևավորմանը: Այդ իսկ պատճառով այս օրվան անդրադարձան
նաև մեր աշակերտները: Սակայն մինչ համացանցի անվտանգության մասին խոսելը անդրադարձանք
էկրանավորված տեխնիկայի վնասներին և ներկայացվեց համակարգչի թողած բացասական ազդեցությունները
երեխաների վրա: Շատերն արդեն իսկ համոզվել
են, որ համակարգչի առկայության դեպքում աշխատանքն առավել դյուրին է դառնում։ Սակայն
համակարգչով աշխատելն ունի նաև իր բացասական կողմերը։ Հաճախ այն կարող է զգալիորեն
վնասել առողջությանը։ Դրա հետևանքում
երեխաները դառնում են ագրեսիվ և անտարբեր այլոց զգացմունքների հանդեպ: ի՞նչ կարող են
անել մեծահասակները` վտանգը նվազեցնելու համար: Ամենից առաջ պետք է ուղղակի հետևել,
որպեսզի երեխաները պահպանեն համակարգչից օգտվելու կանոնները: Իրականում, ժամանակակից համակարգիչը վնասակար է դառնում աշխատանքի սխալ կազմակերպման պատճառով: Աշխատանքային ճիշտ ռեժիմի պահպանումը թույլ է տալիս ոչ միայն կասեցնել բոլոր բացասական գործոնների ազդեցությունը, այլև ամրապնդել առողջությունը:
Այնուհետև ներկայացվեց համացանցը,
համացանցի վնասների և դրա անվտանգության մասին:
Ներկայացվեց սահիկահանդես՝ << Անվտանգ համացանց>> , տեսանյութ՝
<< Անվտանգ համացանց. իրավիճակներ>> և տեսանյութ՝ <<Ինչքանով են
վտանգավոր համակարգչային խաղերը>>: Քննարկվեց
համացանցի վտանգավորությունը ներկայացնող իրավիճակներ, և աշակերտները ձևակերպեցին ինտերնետային անվտանգության կանոնները:
Որպեսզի համակարգիչն ու համացանցը
միայն դրական ազդեցություն թողնեն, հետևությունը մեկն է. մշտապես պահպանե՛ք ինտերնետային
անվտանգության կանոնները. դրանք ստեղծվել են, որպեսզի ցանցում ձեզ անվտանգ և անկաշկանդ
զգաք, ուշադրության կենտրոնում պահեք երեխայի
փխրուն, չձևավորված աշխարհը, հմուտ նավավարի նման ճիշտ ուղղորդեք նրա կյանքի նավը և
հետագայում միայն կճաշակեք դրա լավագույն պտուղները:
Subscribe to:
Posts (Atom)