Thursday, February 12, 2015

Այսօր Անվտանգ Համացանցի միջազգային օրն է



  Սա կարևոր միջազգային օր Է՝ նվիրված Ցանցում երեխաների և չափահասների անվտանգության հիմնախնդրին և բարոյական առցանց-միջավայրի ձևավորմանը: Այդ իսկ պատճառով այս օրվան անդրադարձան նաև մեր աշակերտները: Սակայն մինչ համացանցի անվտանգության մասին խոսելը անդրադարձանք էկրանավորված տեխնիկայի վնասներին և ներկայացվեց համակարգչի թողած բացասական ազդեցությունները երեխաների վրա: Շատերն արդեն իսկ համոզվել են, որ համակարգչի առկայության դեպքում աշխատանքն առավել դյուրին է դառնում։ Սակայն համակարգչով աշխատելն ունի նաև իր բացասական կողմերը։ Հաճախ այն կարող է զգալիորեն վնասել առողջությանը։ Դրա հետևանքում երեխաները դառնում են ագրեսիվ և անտարբեր այլոց զգացմունքների հանդեպ: ի՞նչ կարող են անել մեծահասակները` վտանգը նվազեցնելու համար: Ամենից առաջ պետք է ուղղակի հետևել, որպեսզի երեխաները պահպանեն համակարգչից օգտվելու կանոնները: Իրականում, ժամանակակից համակարգիչը վնասակար է դառնում աշխատանքի սխալ կազմակերպման պատճառով: Աշխատանքային ճիշտ ռեժիմի պահպանումը թույլ է տալիս ոչ միայն կասեցնել բոլոր բացասական գործոնների ազդեցությունը, այլև ամրապնդել առողջությունը:
   Այնուհետև ներկայացվեց համացանցը, համացանցի վնասների և դրա անվտանգության մասին:
   Ներկայացվեց սահիկահանդես՝  << Անվտանգ համացանց>> , տեսանյութ՝ << Անվտանգ համացանց. իրավիճակներ>> և տեսանյութ՝ <<Ինչքանով են վտանգավոր համակարգչային խաղերը>>:  Քննարկվեց համացանցի վտանգավորությունը ներկայացնող իրավիճակներ, և աշակերտները ձևակերպեցին  ինտերնետային անվտանգության կանոնները:
   Որպեսզի համակարգիչն ու համացանցը միայն դրական ազդեցություն թողնեն, հետևությունը մեկն է. մշտապես պահպանե՛ք ինտերնետային անվտանգության կանոնները. դրանք ստեղծվել են, որպեսզի ցանցում ձեզ անվտանգ և անկաշկանդ զգաք,  ուշադրության կենտրոնում պահեք երեխայի փխրուն, չձևավորված աշխարհը, հմուտ նավավարի նման ճիշտ ուղղորդեք նրա կյանքի նավը և հետագայում միայն կճաշակեք դրա լավագույն պտուղները: 






No comments:

Post a Comment