2014թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ- ում անցկացվեց <<Այբ>>
հիմնադրամի կողմից կազմակերպված <<Մեղու. Հայերենը բոլորի համար>> մրցույթը:
Մրցույթին իր մասնակցությունն ունեցավ նաև Սյունիքի միջնակարգ դպրոցը: Մասնակցելու
ցանկություն հայտնեցին դպրոցի 15 աշակերտներ: Հայոց լեզվի և գրականության ուսուցիչները
նախապատրաստական աշխատանքներ տարան մասնակից աշակերտների հետ: Աշակերտները ոգևորությամբ
մասնակցեցին ՀՀ –ում առաջին անգամ կազմակերպված այս մրցույթին, իսկ 6-րդ դասարանի աշակերտուհի Միլենա
Զաքարյանը արժանացավ <<հատուկ մրցանակի>>:
Աշակերտուհին մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ
ստացավ իր հավաստագիրը, ինչպես նաև <<Այբ>> հիմնադրամի կողմից նախատեսված
նվերները: Նա <<Խրախուսանքի>> արժանացավ նաև աշակերտական խորհրդի կողմից:
Սյունիքի միջնակարգ դպրոցի կոլեկտիվը և ողջ աշակերտությունը
շնորհակալություն է հայտնում<<Այբ>> հիմնադրամին <<Մեղու>>
մրցույթը կազմակերպելու և իրականացնելու համար: Հուսով ենք, որ հաջորդ տարի ավելի մեծ հաջողություններ
կունենանք:
No comments:
Post a Comment