Wednesday, February 18, 2015

Բաց դաս՝ Մեխանիկական աշխատանք



  7-րդ դասարանում անցկացվեց բաց դաս ֆիզիկայից: Դասի թեման <<Մեխանիկական աշխատանք>>-ն էր: Դասի նպատակն էր տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով պայմանների ստեղծում <<Մեխանիկական աշխատանք>> հասկացությունը հասկանալու համար և դրանով նպաստել թեմայի արագ յուրացմանը:
Կիրառված մեթոդներն էին՝ խնդիրների վրա հիմնված ուսուցում, հետազոտական գործունեություն, ինքնագնահատում, փոխադարձ գնահատում:
Աշխատանքի ձևը՝ անհատական և  խմբային:
Դասի ճանաչողական փուլում ուսուցիչը անցավ նախնական գիտելիքների ստուգման, որոնց հիման վրա մատուցեց նոր դասը: Իմաստի ընկալման փուլում նոր դասը մատուցեց ՏՀՏ-ի կիրառման զուգահեռ: Օգտագործեց մի քանի ծրագրեր (ապլետներ՝ Մեխանիկական աշխատանք, Drofa): Ներկայացվեց աշխատանք հասկացությունը կենցաղում, ֆիզիկայում և աշխատանքի սահմանումից բխող հետևություններին: Աշակերտները մասնակից էին նոր դասի մատուցմանը: Կշռադատման փուլում գրատախտակին լուծվեց խնդիր, որից պարզ դարձավ, որ թեման յուրացված էր: Անդրադարձը կատարվեց <<Խճանկար>> մեթոդի օգնությամբ: Խմբերը թեմայի շուրջ  աշխատեցին տարբեր ուղղություններով, այնուհետև խմբերի արդյունքները միավորվեց և ստացան <<մեխանիկական աշխատանք>> հասկացության ընդհանուր պատկերը (ստացան  <<Աշխատանք>> ծաղկի թերթիկները): Անհատական և խբային աշխատանքի գնահատումը կատարվեց <<Գնահատման անիվի>> միջոցով: Նախ աշակերտները մեկ անիվի միջոցով գնահատեցին իրենց խմբի աշխատանքը ըստ տրված չափանիշների, իսկ այնուհետև մեկ այլ անիվի միջոցով տվեցին իրենց անհատական գնահատականը ըստ տրված չափանիշի:
Իսկապես ՏՀՏ-ի կիրառումը նպաստեց թեմայի արագ յուրացմանը:

No comments:

Post a Comment