Քանի որ աշակերտների կողմից ներկայացված
գաղափարները շատ էին, իրականացվեց շուկայական հեազոտության առաջին փուլը՝ դիտարկումներ,
գրառումներ, սպառողների բանավոր հարցումներ:
Իրականացված շուկայական հեազոտության առաջին փուլի վերլուծության արդյունքում
աշակերտական ընկերությունը հստակ պատկերացրեց, թե ինչ է պետք արտադրել: Այնուհետև
իրականացվեց շուկայական հեազոտության երկրորդ
փուլը՝ թեստային մարքեթինգը : Կազմվեց թեստային հետազոտության
ձևաթուղթը և իրականացվեց հարցումներ:
Շուկայի հետազոտությունն անհրաժեշտ էր՝
1. Ապրանքատեսակի թողարկման հետ կապված ռիսկերի
նվազեցման
2. Ապագա պահանջարկի փոփոխությունների կանխատեսման
3. Արտադրանքի առավել նախընտրելի նախագծի, ոճերի,
առաջխաղացումների գնահատման համար
Շուկայական հետազոտությունների արդյունքով բացահայտեցինք որոշ տեղեկատվություն՝
·
Ապրանքը
·
արտադրանքի
փաթեթավորման վերաբերյալ սպառողների նախապատվությունները
Շուկայական հետազոտության
արդյունքում պարզվեց՝
հարցվողների
·
91% -ը հաճախ է գնում գրենական պիտույքներ,
·
73% -ը նախընտրում է միջին արժողությամբ գրենական պիտույքներ,
·
39% -ը հաճախ է կորցնում գրենական պիտույքները,
·
94% -ը Գրենական գորգը կգնի իր երեխայի համար,
·
48% -ը սիրում է գնումներ կատարել սուպերմարկետներում,
իսկ մնացածը շուկայում, փողոցային վաճառակետերում,
·
61% -ը ապրանք գնելուց
ուշադրություն
է դարձնում, թե ինչ նյութից է այն պատրաստված, 21% -ը՝ տեսքին, իսկ մնացածը փաթեթավորմանը, կամ արտադրող ընկերությանը,
·
48% -ը պատրաստ է վճարելու գրենական պիտույքների ամբողջական փաթեթի(գունավոր մատիտներ, սև մատիտ,վրձին, ռետին, սրիչ, գրիչ՝ կապույտ և կարմիր, քանոն) և այդ փաթեթը իր մեջ պահող Գրենական գորգի դիմաց 1500-2000 դրամ,
30% -ը՝ 2000-2500 դրամ, 22% -ը՝ 2500-3000 դրամ,
·
97% -ը ցանկանում է ունենալ գրենական պիտույքներն ամբողջացնող փաթեթ ՝ <<Գրենական գորգ>>:
Հետևություն՝ <<Գրենական գորգը>>
շուկայում պահանջարկ ունեցող արտադրանք է, քանի որ այն համապատասխանում է սպառողների
նախապատվություններին՝ պահանջներին, կարիքներին, հնարավորություններին…
Գաղափարը կայանում է նրանում, որ օգտագործողն ունենա գրենական պիտույքների հավաքածուի ունիվերսալ փաթեթ։ Մեր արտադրանքն իրենից ներկայացնում է մի փաթեթ, որն իր մեջ կարող է ընդգրկել տարբեր տարիքային խմբերի, ինչպես նաև տարբեր նախասիրություններով անհատների համար համապատասխան պիտույքներ (գրենական, վրձիններ՝ նկարչական, դիմահարդարման և այլն ) : <<Գրենական գորգ>> ձեռք բերելով, ծնողները գրենական պիտույքների հաճախակի կորստի, ինչպես նաև դրանց ամբողջական լինելու հետ կապված խնդիրներ չեն ունենա։ Այն կապահովի գրենական պիտույքների ամբողջականությունը և ապահովությունը։ Գրենական պիտույքները միշտ կլինեն հավաքված և իրենց տեղում:
Ծառայությունն ինքնին նորարություն է շուկայում։