Այսօր տեղի ունեցավ <<ԳՐԵՆԱԿԱՆ ԳՈՐԳ>> ԱԳԸ -ի հերթական դասը: Ընկերության յուրաքանչյուր դաս տարբերվում է իր յուրօրինակությամբ, սակայն այսօրվա դասն առավել էր, քան մյուսները: Հյուր էին եկել դպրոցի տնօրենը և ընկերության բիզնես խորհրդատու Մարտին Մարտիրոսյանը: Ծանոթացրինք ընկերության բիզնես պլանին, մինչ հիմա կատարված աշխատանքներին, արտադրանքին: Տեղի ունեցավ զրույց, քննարկումներ... Բիզնես խորհրդատուն առաջ քաշեց գործոններ, որոնք կարող են իրենց դրական ազդեցությունն ունենալ բիզնեսի վրա և տվեց իր խորհուրդները այն ճիշտ վարելու ուղղությամբ: Իհարկե, մենք շատ ոգևորվեցինք զգալով մեր տնօրենի և խորհրդատուի աջակցությունն ու ինչպես նրանք են ասում <<Միշտ մեր կողքին լինելը...>>: Դե, քանի որ ամեն ինչ հաշվարկված էր՝ և արտադրանքի քանակը, և անհրաժեշտ գումարը, կազմակերպվեց բաժնետոմսերի վաճառք: Բաժնետերեր դարձան ընկերության բոլոր աշակերտները, բայց քանի որ կարիք կար որոշակի օգնության, իրենց օգնությունն առաջարկեցին տնօրենն ու խորհրդատուն: Աշխատանքները կարծես թե կատարվել են, մնում է թողարկել արտադրանքը և ինչպես որ հարկն է ներկայանալ տոնավաճառին...
գնացինք աշխատելու...
No comments:
Post a Comment