Sunday, October 18, 2015

ԳՐԵՆԱԿԱՆ ԳՈՐԳ ԱԳԸ -ն ճանաչվեց Լավագույն նորարարական ընկերություն

Երևանի  Շառլ Ազնավուրի անվան  հրապարակում տեղի ունեցավ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից նախաձեռնած «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառումը, որին մասնակցում էին տարբեր մարզերի ու սահմանամերձ համայնքների դպրոցների աշակերտներԱյնտեղ էր նաև Սյունիքի միջնակարգ դպրոցի <<ԳՐԵՆԱԿԱՆ ԳՈՐԳ>> ԱԳԸ-ն:
   Սկսնակ, բայց գուցե ապագա մեծ բիզնեսմեններն փորձեցին կատարել իրենց առաջին քայլերըԵրեխաները սկզբում սովորեցին ազատ տնտեսագիտության տեսությունը, ապա  հիմնեցին ընկերություն իր կանոնադրությամբ, կատարեցին  շուկայական հետազոտություն, գրեցին բիզնես պլան, թողարկեցին և վաճառեցին ընկերության բաժնետոմսերը: Ընկերության բոլոր անդամները հանդիսանում են բաժնետեր: Կատարած շուկայական   հետազոտության վերլուծության  արդյունքում  աշակերտական ընկերությունը հստակ պատկերացրեց, թե ինչ է պետք արտադրել: Դա Գրենական գորգն է, որը  շուկայում պահանջարկ ունեցող արտադրանք կլինի, քանի որ այն համապատասխանում է սպառողների նախապատվություններին՝ պահանջներին, կարիքներին, հնարավորություններին… 
Տոնավաճառի շնորհիվ աշակերտները հնարավորություն ունեցան իրենց գործարար ընկերության արտադրանքը ներկայացնել սպառողներին: Մեր արտադրանքն արժանացավ սպառողների ուշադրությանն ու հիացմունքինՄեր գնորդներից էր նաև  ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը:

Ծրագիրը մեր դպրոցում համարում եմ իրականացված, քանի որ ծրագրի բուն նպատակն է խթանել աշակերտների նորարարական մտածելակերպը, իսկ դա կարծես թե ստացվել է, քանի որ այնտեղ << ԳՐԵՆԱԿԱՆ ԳՈՐԳ>> ԱԳԸ ճանաչվեց լավագույն նորարարական ընկերություն













No comments:

Post a Comment