Monday, October 5, 2015

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ

·                                                                                                                                   Այսօր աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում` նաեւ այաստանում, նշում են Ուսուցչի տոնը:
1994թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի 5-ը հռչակվել է ուսուցչի եւ ամբողջ կրթական ոլորտում աշխատողների մասնագիտական օր 
Սյունիքի միջնակարգ դպրոցում  ևս նշվեց ուսուցչի  տոնը: Միջոցառումը նախաձեռնել էին  քիմիայի ուսուցչուհի Նելլի Զաքարյանը և 9-րդ դասարանի աշակերտները:
Աշակերտերը ներս մտան Պարույր Սևակի «Բարև» բանաստեղծությամբ: Հնչեց երգ, պար...  և բարեմաղթանքի խոսքեր հղեցին իրենց սիրելի ուսուցիչներին:
Վերջում տոնական մեծ ջերմությամբ, ֆլեյտայի դյութիչ հնչյունների ներքո  շոկոլադե բացիկներով ու համբույրներով շնորհավորեցին   ուսուցիչներին…

«Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ»: 


No comments:

Post a Comment