Friday, October 23, 2015

Ներառական կրթություն.կրթություն բոլորի համար թեմայով վերապատրաստման դասընթաց


<<Երբ սովորեցնում ես, սովորում ես կրկնակի >>
ՍԵՆԵԿԱ

      Հոկտեմբերի  19-23-ը Սյունիքի միջնակարգ դպրոցում իրականացվեց <<Ներառական կրթություն.կրթություն բոլորի համար>> թեմայով վերապատրաստման դասընթաց։                                                  
     Առաջին օրը վերապատրաստվողները մի քիչ հոգնած, մի քիչ դժգոհ, մի քիչ թերահավատ  մտան լսարան։ Սակայն բավական էր մեկ ժամ, որ վերապատրաստողներ՝ ԿԱԻ տնօրեն Մագդա Գևորգյանի և դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Աշխեն Իսրայելյանի հետաքրքիր և ուշագրավ հարցադրումների, մեթոդների, տեսանյութերի, խաղերի ու վարժությունների շնորհիվ փոխվի մթնոլորտը։ 
                                                                                                                                     Դասընթացավար Աշխեն Իսրայելյան. 
   - Հետաքրքիր  բանավեճերն ու քննարկումները ջերմ ու հաճելի մթնոլորտ ստեղծեցին  լսարանում։ Կարծում եմ, որ այն կնպաստի ուսուցիչների մասնագիտական զարգացմանը և լինելով սովորողի դերում նրանք ավելի լավ կհասկանան աշակերտներին։ Վստահ եմ, որ ուսուցիչները կվերանայեն և փոփոխություններ կկատարեն իրենց թեմատիկ և օրվա դասի պլաններում, հիշելով, որ ուսուցչի հաջողության մշակույթը սովորողին հավատ ներշնչելն է  և  այն, որ  յուրաքանչյուրը կարող է  ու պետք է առաջադիմի։   





















No comments:

Post a Comment