Saturday, May 23, 2015

Праздник Букваря



 6-го  мая  в  школе  состоялся  утренник  на  русском  языке  под  названием „Праздник Букваря”  На празднике участвовали  второклассники  нашей  школы. Они  успешно  завершили  Букварь  и  проявили  свои  знания  на  утреннике. Дети читали  стихи, пели  песни  и  танцевали. Путь к успеху был  нелёгок, но  благадаря  стараниям  и  труду  учителя  и  учащихся, их желанию учиться, учащиеся  добились немалого. Надо отметить также и труд родителей, которые помогали, заботились, и активно  принимали участие в организации  утренника. Надеюсь, наши второклассники  и  в  дальнейшем  их пути к учёбе, будут также стараться и хорошо учиться.
 









Friday, May 22, 2015

Վերջին զանգ



   Այսօր կայացավ 12-րդ դասարնի աշակերտների Վերջին դասը (որին առաջին և վերջին անգամ ուշացել էր Դավիթը): Այն տարբերվեց մինչ այդ անցկացրած բոլոր դասերից: Այն կոչված էր Կյանքի դաս: Դասը վարեց դպրոցի տնօրենը: Մթնոլորտը անկեղծ էր ու հուզիչ: Աշակերտները արտահայտվեցին, թե ինչ է իրենց տվել դպրոցը 12 տարիների ընթացքում… և պարզվեց, որ գիտելիքից զատ ձեռք են բերել ընկերություն: Վերջում հնչեց նրանց համար վերջին զանգը…
   Սիրելի աշակերտներ, եթե բախտը առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը,նրան հավատարիմ ընկեր է տալիս: Ցանկանում եմ, որ կյանքում լավ ընկերներ ունենաք, ու դուք լինեք լավ ըկեր: Դուք արդեն ընտրել եք ձեր կյանքի ուղին, թող ձեր ընտրածը ճիշտ ուղի լինի,  և այն տանի ձեզ դեպի բարձունքներ: Ու  այդ ճանապարհին դուք միշտ մնաք լավ մարդ, բարձրորակ մասնագետ և հայրենիքի համար պիտանի մարդ: Շնորհավորմ եմ բոլորիդ  և ցանկանում, որ ձեր կյանքի հաջորդ  փուլում միշտ լինեք առողջ ու հաջողակ: Մենք ուրախանալու ենք ձեր հաջողություններով ու հպարտանալու ենք ձեր նվաճած բարձունքներով:  Աստված ձեզ հետ:
















Thursday, May 21, 2015

Գրաճանաչության տոն


   Մայիսի 19-ին դպրոցի դահլիճը եռում էր հետաքրքրությունից ու ուրախությունից: Հավաքվել էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: Առաջին դասարանցիների առաջին տոնն էր՝ մեսրոպյան այբուբենի տոնը: Առաջին դասարանցիները արդեն կատարել են դեպի գիտություն տանող անդրանիկ քայլերը: Նրանց ոգևորությանը չափ ու սահման չկար, ինչն էլ փոխանցվեց ներկաներին: Այս միջոցառումը մի քանի ամիսների ընթացքում  աշակերտների  ձեռք  բերած  գիտելիքների  ինքնատիպ  ամփոփում  էր։ Դահլիճում  տիրում  էր  անկեղծ  ու  աշխույժ  մթնոլորտ։
 Միջոցառման  ընթացքում երեխաները  մեծարեցին  և  փոքրիկ  բեմականացմամբ  ներկայացրեցին  հայ մեծ  նվիրյալ  Մեսրոպ Մաշտոցի  կերպարը։
Վերհիշեցին սեպտեմբերի  1-ից  մինչև մայիսի 19-ը ընկած ժամանակահատվածում  իրենց   անցած  ճանապարհը։ 
  Առաջին դասարանի դասվար Լիանա Ավետիսյանին իրենց շնորհակալական և շնորհավորական խոսքերով անակնկալ մատուցեցին 5-րդ դասարանի աշակերտները, որոնք նույնպես իր սաներն էին:
Հանդեսի  ականատեսներն  էին  մանկապարտեզի  ավագ  խմբի  սաները, դպրոցի  աշակերտները, մանկավարժներն  ու  ծնողները։










  

Բաց դաս ֆիզիկայից՝ Արքիմեդի օրենքը



   Դասի նպատակն էր տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով նպաստել  Արքիմեդի օրենքը լավ  հասկանալուն, որին կնպաստի նաև վիրտուալ փորձերի կատարումները, որոնք կբերեն թեմայի արագ յուրացմանը:
Մեթոդը՝ խնդիրների վրա հիմնված ուսուցում, հետազոտական գործունեություն:
Աշխատանքի ձևը՝ անհատական, խմբային, ամբողջ դասարանով:
Խթանման փուլում ներկայացվեց Արքիմեդը որպես մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ.
·         Ինչպիսի բացահայտումների հեղինակ է:
·     <<Տվեք ինձ հենման կետ, և ես կտեղաշարժեմ Երկիրը>>- ինչի հիման վրա է ասված:
· Հիերոնի թագի պատմությունը և Հիդրոստատիկայի հիմնական օրենքի հայտնաբերումը:
·         <<Արքիմեդի պարուրակ>>-ի նշանակությունը, կառուցվածքը և ցուցադրումը:
·   Սիրակուզա քաղաքի պաշտպանությունը Արքիմեդի տարօրինակ և հանճարեղ հնարքներով:
·          Արքիմեդի <<Հայելային գրոհի>> սխեման:
Իմաստի ընկալման փուլում կատարվեց դիտումներ և սովորողները առաջադրեցին վարկածներ՝ թե ինչու են մարմինները լողում հեղուկի մակերևույթին կամ սուզվում հեղուկում:
Կատարվեց վիրտուալ  ցուցադրություններ.
Փորձ 1 – Արքիմեդյան ուժի կախվածությունը հեղուկում իջեցված մարմնի ծավալից
Փորձ 2 - Արքիմեդյան ուժը  կախված չէ մարմնի խտությունից
Փորձ 3 - Արքիմեդյան ուժը  կախված չէ մարմնից վերև գտնվող հեղուկի սյան բարձրությունից
Փորձ 4 - Արքիմեդյան ուժի կախվածությունը հեղուկի խտությունից
Փորձ 5 – Ինչպես է կախված արքիմեդյան ուժը մարմնի արտամղած ջրի քանակի հետ
Եզրակացությունները կատարեցին աշակերտները փորձերի  արդյունքների հիման վրա:
Այնուհետև  Արքիմեդի օրենքը ապացուցեցին տեսականորեն  և փորձնականորեն:
Դասի պլանը նախատեսված էր երկու դասաժամի համար: Հաջորդ ժամին մարմնի վարքը հեղուկում և մարմնի լողալու պայմանները  ուսումնասիրելուց հետո   կանդրադառնան  սովորողների ձեռք բերած գիտելիքները ստուգելուն: Ընդհանրացնելով պատասխանները կստանան <<Արքիմեդի ծաղիկը>: Ստուգումը կշարունակվի  խմբային  և անհատական աշխատանքով, որոնք կգնահատվեն   <<Գնահատման անիվի>> միջոցով:
Ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մնացականյան