Մայիսի 19-ին
դպրոցի դահլիճը եռում էր հետաքրքրությունից ու ուրախությունից: Հավաքվել էին դպրոցի
տնօրինությունը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: Առաջին դասարանցիների առաջին տոնն
էր՝ մեսրոպյան այբուբենի տոնը: Առաջին
դասարանցիները արդեն կատարել
են դեպի գիտություն տանող անդրանիկ քայլերը: Նրանց ոգևորությանը չափ ու սահման չկար,
ինչն էլ փոխանցվեց ներկաներին:
Այս
միջոցառումը մի քանի ամիսների ընթացքում աշակերտների
ձեռք բերած գիտելիքների
ինքնատիպ ամփոփում էր։ Դահլիճում
տիրում էր անկեղծ
ու աշխույժ մթնոլորտ։
Միջոցառման ընթացքում երեխաները մեծարեցին
և փոքրիկ բեմականացմամբ
ներկայացրեցին հայ մեծ նվիրյալ
Մեսրոպ Մաշտոցի կերպարը։
Վերհիշեցին սեպտեմբերի
1-ից մինչև մայիսի 19-ը ընկած ժամանակահատվածում իրենց
անցած ճանապարհը։
Առաջին դասարանի դասվար Լիանա Ավետիսյանին իրենց շնորհակալական և
շնորհավորական խոսքերով անակնկալ մատուցեցին 5-րդ դասարանի աշակերտները,
որոնք նույնպես իր սաներն էին:
Հանդեսի ականատեսներն էին մանկապարտեզի ավագ խմբի սաները, դպրոցի աշակերտները, մանկավարժներն ու ծնողները։
No comments:
Post a Comment