Այս
միջոցառումը պետք է կայանար
դեռևս մարտ ամսվա սկզբին,
որին պետք է մասնակցեին Կապանի
թիվ 1, թիվ 7 և Դավիթ Բեկ գյուղի դպրոցների 7-րդ դասարանցիներից կազմված, ինչպես նաև մեր դպրոցի թիմերը։ Սակայն տարբեր պատճառներով միջոցառումը
հետաձգվեց և կայացավ մայիսի 13-ին։ Հարգելի պատճառով բացակայած Դավիթ Բեկի դպրոցականներին փոխարինեցին մեր 6-րդ դասարանցիները, որոնք ունեին
դիտորդի կարգավիճակ և հետագայի
համար փորձ էին կուտակում։ Մաթեմատիկական այս ստուգատեսին
ներկա էին մաթեմատիկայի
ուսուցիչներ նշված դպրոցներից, ինչպես
նաև հրավիրված էր մաթեմատիկայի հայտնի ուսուցիչ,
շատ գրքերի հեղինակ, մեր հայրենակից Գարեգին Միքայելյանը։ Այդ
օրը մենք նպատակ էինք դրել քննարկել միջազգային <<Կենգուրու>> միջազգային
մաթեմատիկական մրցույթի 2015թ. խնդիրների լուծման
քննարկումը, որի ընթացքում ցանկանում
էինք պարզել պատանի մաթեմատիկոսների
ունակությունները, մոտեցումները, դատողությունները։ Այդպես էլ եղավ. շուրջ
20 խնդիրների լուծման քննարկումներին ակտիվ
մասնակցություն ունեցան բոլոր դպրոցականները, աչքի ընկնելով հետաքրքիր և յուրօրինակ մտածողությամբ։
Ցերեկույթի երկրորդ մասում երեխաների հետ զրուցեց Գարեգին Միքայելյանը, նրանց ներկայացնելով
մի քանի մաթեմատիկական սոփեստություններ, որոնք
աշակերտների մոտ մեծ հետաքրքրություն
առաջացրին։ Նա խոստացավ հետագայում ևս ներկա
լինել այդպիսի քննարկումների ավելի մեծ լսարանում, ինչպես նաև ներկայացնել որոշ սոփեստություններում
թաքնված նուրբ սխալները։ Ցերեկույթը կազմակերպվել էր Սյունիք համայնքի դպրոցի աշակերտական խորհրդի նորոգված ու հարմարավետ սենյակում,
որտեղ ուսուցչուհի Հասմիկ Մնացականյանն ապահովել էր տեխնիկական միջոցներով, որը լավագույնս
նպաստեց ներկայացնելու խնդիրները և դրանց լուծման
քննարկմանը։ Միջոցառման վերջում Գ.Միքայելյանը
դպրոցին նվիրեց իր գրքերից, իսկ դպրոցի տնօրեն Արթուր Մնացականյանը մասնակից դպրոցներին
հանձնեց հավաստագրեր <<Կենգուրու 2015>> խնդիրների լուծման քննարկումներին
իրենց սաների ակտիվ մասնակցության համար։ Ցերեկույթը լուսաբանեց Կապանի <<Խուստուփ>> հեռուստածրագիրը։
Իսկ Սյունիքի դպրոցի տնօրենությունն էլ խոստացավ
միջոցառումը դարձնել ավանդական, ավելացնելով
հրավիրվող դպրոցների թիվը։
No comments:
Post a Comment