Այսօր կայացավ
12-րդ դասարնի աշակերտների Վերջին դասը (որին առաջին և վերջին անգամ ուշացել էր Դավիթը):
Այն տարբերվեց մինչ այդ անցկացրած բոլոր դասերից: Այն կոչված էր Կյանքի դաս: Դասը վարեց
դպրոցի տնօրենը: Մթնոլորտը անկեղծ էր ու հուզիչ: Աշակերտները արտահայտվեցին, թե ինչ
է իրենց տվել դպրոցը 12 տարիների ընթացքում… և պարզվեց, որ գիտելիքից զատ ձեռք են բերել
ընկերություն: Վերջում հնչեց նրանց համար վերջին զանգը…
Սիրելի աշակերտներ, եթե բախտը
առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն
երջանկությունը,նրան հավատարիմ ընկեր է տալիս: Ցանկանում եմ, որ կյանքում լավ ընկերներ
ունենաք, ու դուք լինեք լավ ըկեր: Դուք արդեն ընտրել եք ձեր կյանքի ուղին, թող ձեր
ընտրածը ճիշտ ուղի լինի, և այն տանի ձեզ դեպի
բարձունքներ: Ու այդ ճանապարհին դուք միշտ
մնաք լավ մարդ, բարձրորակ մասնագետ և հայրենիքի համար պիտանի մարդ: Շնորհավորմ եմ բոլորիդ
և ցանկանում, որ ձեր կյանքի հաջորդ փուլում միշտ լինեք առողջ ու հաջողակ: Մենք ուրախանալու
ենք ձեր հաջողություններով ու հպարտանալու ենք ձեր նվաճած բարձունքներով: Աստված ձեզ հետ:
No comments:
Post a Comment