Հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ անչափ կարևոր է, որ կարողանանք
մեր երիտասարդ սերնդի դաստիարակությունը պատշաճ կազմակեպել: Հայ ժողովրդի դաստիարակության
մաս է կազմում ռազմահայրենասիրակական դաստիարակությունը, որը պետք է սկսվի դպրոցներից:
1992-94 թվականներին Սյունիքի միջնակարգ դպրոցը իր պատերի ներքո
պաշտպանել է խաղաղ բնակչությանը թշնամու հրազեններից ու գնդակներից, ապաստարան հանդիսացել
փախստականներին, եղել է Սյունիք համայնքի կամավորականների
շտաբ և տվել հերոսներ հայրենիքի պաշտպանության համար: Այդ պատճառով էլ ավելի մեծ պատասխանատվությամբ
ենք իրականացնում մեր դպրոցում հայրենասիրական
դաստիարակությունը: Աշակերտների մոտ արմատավորում ենք ազգի՝ նրա հերոսների, ավանդույթների և հաղթանակների
նկատմամբ հարգանքն ու հպարտության զգացմունքը: Այդ ուղղությամբ տարվող աշխատանքներից
են դասարանների անվանակոչությունները սյունիքցի ազատամարտիկների անուններով՝ մեկ անգամ
ևս բարձր պահելով նրանց անունը: Մեծ ուշադրություն
է դարձվում հայրենասիրական միջոցառումներին, հաճախակի իրականացվում է կինոդիտումներ
Արցախյան ազատամարտի և հերոսների կյանքի վերաբերյալ, որոնց ամեն անգամ ծանոթանալով
մեկ անգամ ևս գիտակցում են, որ հայրենասիրությունը ծնվում է յուրաքանչյուր հայի ծնունդից,
պարզապես պետք է միշտ այն վառ պահել: Համագործակցում ենք հակաօդային պաշտպանության զորամասի հետ, ունենում
ենք հանդիպումներ, այցեր… Եվ մեր հերթական հանդիպումը տեղի ունեցավ մայիսի 19-ին: Աշակերտները տնօրենի և զինղեկի հետ միասին այցելեցին հակաօդային պաշտպանության զորամաս: Նրանք
ծանոթացան զինվորականների առօրյային, սննդի և դասապրոցեսների անցկացմանը, ծանոթացան
զորամասի ռազմական տեխնիկային, մասնակցեցին մարտական զորավարժություններին: Երբ դպրոց վերադարձան շատ հոգնած էին, բայց ոգևորվածություն կար նրանց մեջ, իսկ նրանց աչքերում տեսա հայրենասիրական նորովի փայլ...
Դպրոցն
այն վայրն է, որտեղ երեխային պետք է հայրենասեր դարձնենք, քանի որ այսօրվա հայրենասեր
աշակերտը վաղվա լավ զինվորն է և քաղաքացին: Այդ պատճառով էլ ռազմահայրենասիրական դաստիարակությունը
և գրագետ, հոգեպես ու ֆիզիկապես կոփված, բանակի մասին տեղեկացված ու պատրաստված սերունդ
դաստիարակելու գործընթացը դպրոցում իրականցվում է մեծ պատասխանատվությամբ:
Շնորհակալություն
ենք հայտնում զորամասի հրամանատարությանը, սպայական կազմին, ինչպես նաև մեր մարտունակ զինվորներին:
No comments:
Post a Comment