Thursday, May 21, 2015

Հրաժեշտ տարրական դպրոցին



    Այսօր իմ սաները հրաժեշտ տվեցին իրենց դպրոցական մանկությանը և որպես վերջին քննություն  բերել էին բոլորին այն հրաշալիքներից, որ ամբարել են իրենց հոգում  և  մտքում  ուսումնառության 4 տարիների ընթացքում։ Հենց այդ հրաշք լեզվով էլ խոսեցին իրենց դպրոցական 4 տարիների մասին։ Մեր աշակերտները 1-ին դասարան մուտք են գործել  ճամփորդությամբ՝ դեպի այբուբենի աշխարհ, դեպի մաթեմատիկական գիտելիքների մոլորակ՝ հեքիաթի ուղեկցությամբ։ Եվ մեր ավարտական հանդեսն էլ ուղեկցվեց դարձյալ հեքիաթներով…
Իսկապես օրը բարի էր, քանզի այսօր կերտվեց 4 տարեկան մեր պատմության ամենապանծալի, ամենագեղեցիկ օրը։ Գեղեցկությունը բուրմունք է, և մենք վայելեցինք դրա թովչանքը։
Երեխաները փոքր բեմադրությամբ ներկայացրին մարդկային մի քանի որակներ՝ մատիտի միջոցով։ Նրանք խոսեցին Մաշտոցի, Ուսուցչի, Հայրենիքի, Արևի մասին։ Երդվեցին լինել ազգի համար պիտանի  մարդ:
                                                                                                         Դասվար՝ Դոնարա Մաթևոսյան
   Ցերեկույթի վերջում աշակերտները անակնկալ էին պատրաստել։ Իրենց 4 տարիների ուսումնադաստիարակչական աշխատանքի համար յուրաքանչյուրն իր շնորհակալական խոսքն է ուղղել ուսուցչուհուն։













No comments:

Post a Comment