Thursday, May 21, 2015

Բաց դաս ֆիզիկայից՝ Արքիմեդի օրենքը



   Դասի նպատակն էր տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով նպաստել  Արքիմեդի օրենքը լավ  հասկանալուն, որին կնպաստի նաև վիրտուալ փորձերի կատարումները, որոնք կբերեն թեմայի արագ յուրացմանը:
Մեթոդը՝ խնդիրների վրա հիմնված ուսուցում, հետազոտական գործունեություն:
Աշխատանքի ձևը՝ անհատական, խմբային, ամբողջ դասարանով:
Խթանման փուլում ներկայացվեց Արքիմեդը որպես մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ.
·         Ինչպիսի բացահայտումների հեղինակ է:
·     <<Տվեք ինձ հենման կետ, և ես կտեղաշարժեմ Երկիրը>>- ինչի հիման վրա է ասված:
· Հիերոնի թագի պատմությունը և Հիդրոստատիկայի հիմնական օրենքի հայտնաբերումը:
·         <<Արքիմեդի պարուրակ>>-ի նշանակությունը, կառուցվածքը և ցուցադրումը:
·   Սիրակուզա քաղաքի պաշտպանությունը Արքիմեդի տարօրինակ և հանճարեղ հնարքներով:
·          Արքիմեդի <<Հայելային գրոհի>> սխեման:
Իմաստի ընկալման փուլում կատարվեց դիտումներ և սովորողները առաջադրեցին վարկածներ՝ թե ինչու են մարմինները լողում հեղուկի մակերևույթին կամ սուզվում հեղուկում:
Կատարվեց վիրտուալ  ցուցադրություններ.
Փորձ 1 – Արքիմեդյան ուժի կախվածությունը հեղուկում իջեցված մարմնի ծավալից
Փորձ 2 - Արքիմեդյան ուժը  կախված չէ մարմնի խտությունից
Փորձ 3 - Արքիմեդյան ուժը  կախված չէ մարմնից վերև գտնվող հեղուկի սյան բարձրությունից
Փորձ 4 - Արքիմեդյան ուժի կախվածությունը հեղուկի խտությունից
Փորձ 5 – Ինչպես է կախված արքիմեդյան ուժը մարմնի արտամղած ջրի քանակի հետ
Եզրակացությունները կատարեցին աշակերտները փորձերի  արդյունքների հիման վրա:
Այնուհետև  Արքիմեդի օրենքը ապացուցեցին տեսականորեն  և փորձնականորեն:
Դասի պլանը նախատեսված էր երկու դասաժամի համար: Հաջորդ ժամին մարմնի վարքը հեղուկում և մարմնի լողալու պայմանները  ուսումնասիրելուց հետո   կանդրադառնան  սովորողների ձեռք բերած գիտելիքները ստուգելուն: Ընդհանրացնելով պատասխանները կստանան <<Արքիմեդի ծաղիկը>: Ստուգումը կշարունակվի  խմբային  և անհատական աշխատանքով, որոնք կգնահատվեն   <<Գնահատման անիվի>> միջոցով:
Ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մնացականյան
 








No comments:

Post a Comment